Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Լիբանանում

10 մարտի, 2015

Մարտի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Բեյրութում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սեգեյ Սմբատյան)` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Համերգին ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, հասարակական- քաղաքական գործիչներ, դիվանագետներ, մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ:

Երեկոն բացեց փառատոնի գեղարվեստական տնօրեն, իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարցիանոն, ով, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, անդրադարձավ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված ջարդերին, ապա ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը, խոսեց այդ առթիվ նախատեսվելիք միջոցառումների մասին:

Նվագախումբը կատարեց Ղազարոս Սարյանի, Նիկոլո Պագանինիի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները: 

Տպել էջը