Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես Ալմելոյում

12 մարտի, 2015

Մարտի 12-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի հանրային գրադարանում բացվեց ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանն ու ասորիների ջարդերին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ալմելոյի հայ և ասորի համայնքների կողմից կազմված «1915» կոմիտեի կողմից:

Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես եկան Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցության նախագահ Արի Սլոբը, Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և Հայ Դատի ներկայացուցիչ Մինաս Արսենյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության 8 բաղադրիչները, Հայոց ցեղասպանության աշխարհագրությունը, համաշխարհային մամուլի առաջին էջերի անդրադարձերը հայկական ջարդերին ու Ցեղասպանությանը, ինչպես նաև ասորիների ջարդի վերաբերյալ տվյալները:

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 21-ը: 

Տպել էջը