Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություն Վարշավայում

19 մարտի, 2015

Մարտի 19-ին Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշնսկեգոյի անվան համալսարանում տեղի ունեցավ Լեհաստանում ճանաչված հրապարակախոս, եկեղեցական և հասարակական գործիչ Թադեուշ Իսակևիչ-Զալևսկու դասախոսությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Դասախոսությանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, համալսարանի հարյուրից ավելի ուսանողներ և դասախոսներ:

Բանախոսը ներկայացրեց հայ ժողովրդի պատմությունը, անդրադարձավ հայերի մի մասի Լեհաստան տեղափոխվելուն և Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, որից հետո խոսեց Հայոց ցեղասպանության նախապատմությունից` ներկայացնելով դրա էությունն ու ծրագրավորումը: Հեղինակն անդրադարձավ նաև Ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգային գործընթացին, ինչպես նաև ներկայացրեց Լեհաստանի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններն և խաչքարերը: Դասախոսության վերջում Թադեուշ Իսակևիչ-Զալեվսկին պատասխանեց ներկաներին հուզող հարցերին: 

Տպել էջը