ԱԳ նախարարն ընդունեց Եվրոպայի քոլեջի ունկնդիրներին

19 մարտի, 2015

Մարտի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց եվրոպական քաղաքագետների և միջազգայնագետների վերապատրաստման հեղինակավոր կրթոջախներից մեկի՝ Եվրոպայի քոլեջի (Բրյուգե, Նատոլին) 33 երկիր ներկայացնող շուրջ վեց տասնյակ ունկնդիրների:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Հայաստանի արտգործնախարարը խոսեց Հայաստանի՝ միջազգային ինտեգրացիոն գործընթացներին մասնակցության մասին: Այս համատեքստում անդրադարձ արվեց Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ ԱԳՆ ղեկավարը անդրադարձավ նաև Հայաստան - Եվրամիություն համագործակցությանը։

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը:  

Տպել էջը