Հայաստանի արտգործնախարարն ընդունեց TV5Monde հեռուստաընկերության պատվիրակությունը

19 մարտի, 2015

Մարտի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի պաշտոնական հեռարձակող TV5Monde հեռուստաընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դիան Կուդերկի գլխավորած պատվիրակությունը:

Զրույցի ընթացքում կարևորվեց հեռուստաընկերության կողմից Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդաամներից մեկի վերաբերյալ հաղորդումների պատրաստումը։ Այս համատեքստում ընդգծվեց TV5Monde-ի ներդրումը՝ ֆրանկոֆոն ընտանիքի անդամ պետություններում Հայաստանը ներկայացնելու հարցում:

Երկուստեք ընդգծվեց հեռուստաալիքի դերակատարությունը ֆրանսերեն լեզվի տարածման, միջմշակութային երկխոսության, ֆրանկոֆոն երկրների համագործակցության խթանման գործում։

Հանդիպմանը անդրադարձ արվեց Հայաստանում TV5Monde-ի հաղորդումների հեռարձակման հնարավորություններին։ 

Տպել էջը