Հայաստանը նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը

20 մարտի, 2015

Հայաստանը հերթական անգամ նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ը: Այս կապակցությամբ երկու ամիս շարունակ՝ մարտի 3-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մի շարք մարզերում տեղի կունենան շուրջ 550 ֆրանկոֆոն մշակութային, գեղարվեստական, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ:

ՀՀ ԱԳ նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս տոնակատարության կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի համայնքների միությունը:

Երկամսյակի հագեցած ծրագրի իրականացման գործում իրենց զգալի ներդրումն են ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, մասնավորապես` Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Լիտվայի, Լեհաստանի և Հունաստանի դեսպանությունները, ինչպես նաև՝ Հայաստանի համալսարանները, քաղաքացիական հասարակությունը:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում կայանալիք միջոցառումների ամբողջական ծրագիրը հասանելի է հետևյալ կայքէջում՝ Հայաստան - Ֆրանկոֆոնիա։

Բեռնել Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների ծրագիրը

 

Տպել էջը