Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը

20 մարտի, 2015

Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

Զրուցակիցները քննարկեցին վերջին շրջանում Արցախ - Ադրբեջան շփման գծում իրավիճակի կտրուկ սրման պատճառ հանդիսացած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները:

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ։ Նախարարները համակարծիք էին, որ Ադրբեջանի սադրանքները բանակցային գործընթացը խափանելու նպատակ են հետապնդում։

Անդրադարձ արվեց ՀՀ ու ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության հարցերին։

Տպել էջը