Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն Իսպանիայի Պինտո քաղաքում

26 մարտի, 2015

Մարտի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպմամբ և Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Իսպանիայի Պինտո քաղաքում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցադրություն:

Միջոցառմանը մասնակցում էին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Ադոնցը շնորհակալություն հայտնեց Պինտոյի քաղաքապետին և քաղաքապետարանի խորհրդի անդամներին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: Դեսպանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` ներկայացնելով դրանց էությունն ու բովանդակությունը:

Ցուցադրությունն ուղեկցվեց հայկական դուդուկի և երգերի կենդանի կատարումներով: 

Տպել էջը