ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

02 ապրիլի, 2015

Ապրիլի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիետ Շուրմանին:

Զրուցակիցները կարևորեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի կիրառման շուրջ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2014-2016թթ. շրջանակներում ընթացող երկխոսության շարունակությունը:

Նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ իրականացվող գործընթացները, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը, կարևորեց հայ խաղաղապահների մասնակցությունը Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում իրականացվող գործողություններում:

Տպել էջը