Հայաստանի և Տաջիկստանի արտգործնախարարների հանդիպումը

02 ապրիլի, 2015

Ապրիլի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Դուշանբեում հանդիպեց Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ։

Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունները, միջկառավարական հանձնաժողովի գործունեության և խորհրդարանական շփումների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, մշակութային փոխանակումների խրախուսումը։

Հայաստանի և Տաջիկստանի արտգործնախարարները անդրադարձան միջազգային կառույցներում երկկողմ համագործակցության, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացման հարցերին։

Տպել էջը