Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Ստրասբուրգում

11 ապրիլի, 2015

Ապրիլի 11-ին Ստրասբուրգի «Նոր տաճար» եկեղեցում ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հովանու ներքո տեղի ունեցավ «La Philharmonie de Poche» նվագախմբի բարեգործական 10-րդ համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Նվագախումբը կազմված էր Ստրասբուրգի, Բադեն-Բադենի և Ֆրայբուրգի սիմֆոնիկ և ֆիլարմոնիկ նվագախմբերի երաժիշտներից, «Altitude» երգչախմբից` հայազգի հանրաճանաչ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Համերգին մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգից առաջ ունեցած իր բացման խոսքում դեսպան Պապիկյանը համառոտ ներկայացրեց նվագախմբի գործունեությունը և օրվա խորհուրդը: Դեսպանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ընդգծեց, որ երեկոյի ընթացքում հնչող Գաբրիել Ֆորեի ռեքվիեմը յուրահատուկ հարգանքի տուրք է` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի։

Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի և Բաբաջանյանի ստեղծագործությունները։ 

Տպել էջը