Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Մոնրեալում

11 ապրիլի, 2015

 Ապրիլի 11-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ հոգեհանգստյան պատարագի կատարում։ Կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի ստեղծած հոգեհանգստյան պատարագը կատարվեց հանրահայտ «Սեն Լորան» երգչախմբի կողմից` Ֆիլիպ Բուրքի խմբավարությամբ, Սեն Ժան Բապտիստ եկեղեցում՝ շուրջ 2500 հանդիսատեսի ներկայությամբ։ Կանադական երգչախմբին, որպես մենակատարներ, միացել էին Սաշա Ջիհանյանը, Մարի-Անիք Բելիվոն, Էլի Բերբերյանը և Վարդան Գաբրիելյանը։

Իր ողջույնի խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը նշեց, որ Կանադայում շատ են մշակութային միջոցառումները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման շրջանակներում, ինչն ընդգծում է, որ Օսմանյան կայսրությանը չհաջողվեց վերացնել հայ ազգին և նրա ստեղծագործ ոգին։

Տպել էջը