Իռլանդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

13 ապրիլի, 2015

Ապրիլի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ջոն Բիգարին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Շնորհավորելով դեսպանին` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Բիգարը վստահեցրեց, որ առավելագուն ջանքեր կգործադրի հայ-իռլանդական համագործակցության խորացման նպատակով։

Զրույցի ըթանցքում հանգամանալից մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Իռլանդիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական կապերի զարգացման շուրջ:

Հանդիպմանը անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային խնդիրների։

Տպել էջը