Դեսպան Աղաջանյանի դասախոսությունը Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնում

14 ապրիլի, 2015

Ապրիլի 14-ին Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության հրավերով Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղանջայանը «Հայաստան-Ինդոնեզիա. երկկողմ հարաբերությունների զարգացում» թեմայով դասախոսություն կարդաց ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնում՝ ԱԳՆ միջին օղակի պաշտոնյաների վերապատրաստման դասընթացի շրջանակներում:

Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերություններին, դրանց հետագա զարգացմանն ու համագործակցության խթանմանը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցից` դեսպան Աղաջանյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Դեսպանը անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` ներկայացնելով դրանց էությունն ու բովանդակությունը:

Դասախոսության ավարտին դեսպան Աղաջանյանը պատասխանեց ներկաների հարցերին: 

Տպել էջը