Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Աբու Դաբիում

15 ապրիլի, 2015

 Ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Բացման խոսքով հանդես եկավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, խոսելով դրանց էության ու բովանդակության մասին:

Ներկաներին իր խոսքն ուղղեց նաև Արաբական Միացյալ էմիրությունների և Կատարի Թեմի կաթողիկոսական փոխանորդ, հոգեշնորհ Տեր Մեսրոպ վարդապետ Աարգսյանը:

Այնուհետև ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությանը վերաբերող «The Blue Book» և Շերի Ֆեստեքչյանի «Արմեն» ֆիլմերը։

Երեկոյի ավարտին տեղի ունեցավ մոմավառություն: Նաիրի Բաբայանի ծիրանափողային կատարմամբ հնչեցին հայտնի հայ երգահանների ստեղծագործությունները։

Տպել էջը