Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սան Պաուլոյում

15 ապրիլի, 2015

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը համակարգող տարածաշրջանային հանձնախմբի հաստատած ծրագրի համաձայն, սկսվել է թատերական միջոցառումների մեկամսյակը:

Ապրիլի 15-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը և Սան Պաուլոյում ՀՀ գլխավոր հյուպատոս, տիկին Հիլդա Բուրմայանը ներկա գտնվեցին Արթուր Հարոյանի հեղինակած «1915թ.» պիեսի բեմականացմանը:

Միջոցառմանը ներկա էին համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, եկեղեցական առաջնորդներ, նահանգային պատգամավորներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Պիեսն արժանացավ ներկաների բարձր գնահատականին: 

Տպել էջը