Դեսպան Ղալաչյանի հանդիպումը Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ

15 ապրիլի, 2015

Ապրիլի 15-ին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուի հետ:

Կողմերը քննարկեցին հայ-հունական երկկողմ հարաբերությունները, որոնց ներկայիս մակարդակը երկուստեք արժանացավ բարձր գնահատանքի:

Անդրադարձ կատարվեց երկու երկրների քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների խորացման հնարավորություններին:

Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` զրուցակիցները մասնավորապես անդրադարձան խորհրդարանական ձևաչափին:

Հունաստանի խորհրդարանի նախագահը հաստատեց, որ կայցելի Հայաստան` Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի միջոցառումներին Հունաստանը ներկայացնելու նպատակով:

Հանդիպման ավարտին Զոի Կոնստադոպուլուն վերահաստատեց ՀՀ Ազգային ժողովի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և էլ ավելի զարգացնելու իր պատրաստակամությունը: 

Տպել էջը