Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Լիտվայի Կաունաս քաղաքում

17 ապրիլի, 2015

Ապրիլի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Կաունաս քաղաքում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ:

Համերգին ներկա էին Լիտվայի Եպիսկոպոսաց ժողովի նախագահ, Արքեպիսկոպոս Սիգիտաս Տամկյավիչյուսը, Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրյուս Կրիվասը, Կաունասի քաղաքապետ Վիսվալդաս Մատիոշայտիսը, փոխքաղաքապետ Վասիլիուս Պոպովասը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, անվանի երաժիշտներ, լրագրողներ, ակադեմիական, մտավորական շրջանակների, ինչպես նաև Լիտվայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հանրահայտ լիտվացի դիրիժոր Յուոզաս Դոմարկասի ղեկավարությամբ Կաունասի Սիմֆոնիկ նվագախմբի և հատուկ հրավիրված մենակատարներ` ջութակահար Հայկ Կազազյանի (Հայաստան), շեփորահար Թոմաս Կրիչյուսի (Լիտվա) և տենոր Լիպարիտ Ավետիսյանի (Հայաստան) կատարմամբ հնչեցին Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ջիակոմո Պուչինիի և Ֆրանչեսկո Չիլեայի ստեղծագործությունները: 

Տպել էջը