ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Արգենտինայի նորանշանակ դեսպանին

20 ապրիլի, 2015

Ապրիլի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորահավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց նրան և հույս հայտնեց, որ իր առաքելության ընթացքում նա կնպաստի երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ընդգծեցին մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման և ամրապնդման կարևորությունը:

Հատուկ անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, փոխայցելությունների կազմակերպմանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցերին: 

Տպել էջը