Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարարի հետ

20 ապրիլի, 2015

Ապրիլի 20-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդրի հետ, ով ղեկավարելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևան ժամանող կանադական պատվիրակությունը:

Դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց նախարարին` ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար: Դեսպանը կարևորեց հայ-կանադական բարեկամությունը և անդրադարձավ վերջերս կայացած կանադական հաջող առևտրային առաքելությանը Հայաստան:

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 

Տպել էջը