ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մասնակցեց ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից կազմակերպված նախարարական քննարկմանը

20 ապրիլի, 2015

Ապրիլի 20-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցեց միջազգային ֆինանսական կառույցների հետ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը:

«Զարգացման ետ-2015 օրակարգի և կայուն զարգացմանն ուղղված ֆինանսավորման համատեքստում ներդաշնակ և համակարգված համագործակցություն» խորագրով նիստին մասնակցեցին նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Մարտին Սայդիկը, Թուրքիայի փոխվարչապետը, Կոլումբիայի, Շվեդիայի, Նիդերլանդների, Եթովպիայի, Թունիսի ֆինանսների և զարգացման նախարարները, ինչպես նաև միջազգային համագործակցության և զարգացման հարցերով ԵՄ հանձնակատարը: Հանդիպմանը հրավիրված էին նաև միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի միջազգային կազմակերպության և Առևտրի և զարգացման ՄԱԿ համաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչները:

Վաչե Գաբրիելյանն իր ելույթում անրադարձավ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում համաշխարհային զարգացումներին և տարբեր միտումներին, մասնավորապես, ցածր միջին եկամուտ ունեցող երկրների ֆինանսական համակարգերի առանձնահատկություններին: ՀՀ փոխվարչապետը ներկայացնրեց միջազգային ֆինանսական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը, մասնավորապես, ենթակառուցվածների ֆինանսավորմանն ուղղված նախագծերի շրջանակներում: Այդ համատեքստում ընդծվեց գոյություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման կարևորությունը, ինչպես նաև շարժունակության և տրանսպորտի զարգացման էական նշանակությունը Հայաստանի համար` հաշվի առնելով վերջինիս կառուցվածքային լուրջ սահմանափակումներն ու դրանցից բխող խնդիրները:
Իր ելույթում փոխվարչապետ Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց Հայաստանին ապօրինի շրջափակման ենթարկելու հետևանքով Գյումրի-Կարս երկաթգծի չշահագործվելու առնչությամբ` միևնույն ժամանակ անարդյունավետ համարելով նման վարվելակերպը պատմական փաստերի` Հայոց Ցեղասպանության, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքանության հովանավորման հետ կապելը:

 

Տպել էջը