Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սինգապուրում

23 ապրիլի, 2015

Ապրիլի 23-ին երեկոյան ժամը 19:15-ին ի հիշատակ Հայոց cեղասպանության 100-րդ տարելիցի Սինգապուրի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հնչեցին զանգերի 100 ղողանջներ՝ միանալով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող եկեղեցիների զանգերին: Առաջին զանգը հնչեցրեց Սինգապուրում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը: Արարողությանը ներկա էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած հայեր, Սինգապուրի ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդներ և Սինգապուրում գործող քրիստոնեական քույր եկեղեցիների պատվիրակներ:

Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 24-ին դեսպան Արմեն Սարգսյանը մասնակցեց ՍՀ Նախագահի կողմից կազմակերպվող ամենամյա դիվանագիտական ընդունելությանը:

Միջոցառման ընթացքում դեսպան Ա.Սարգսյանն առանձնազրույցներ ունեցավ Սինգապուրի Նախագահ Թոնի Թան Քեն Յամի հետ և վարչապետ Լի Հսյեն Լունի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Դեսպանը Սինգապուրի Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահի ողջույնները և լավագույն մաղթանքները: Դեսպան Սարգսյանը զրուցակիցներին ներկայացրեց նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները, 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
 

Տպել էջը