ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին

25 ապրիլի, 2015

Ապրիլի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդին և Ֆոլկմար Ֆոգելին, ովքեր Հայաստան են այցելել Գերմանիայի պաշտոնական պատվիրակության կազմում Հայոց ցեղասպանության 100-րդ ոգեկոչման միջոցառումների շրջանակում:

Գերմանացի պատգամավորները կիսվեցին 100-րդ տարելիցի միջոցառումների մասին իրենց տպավորություններով` առանձնացնելով դրանց կազմակերպման բարձր մակարդակը և գաղափարական ուղղվածությունը դեպի ապագա:

Զրուցակիցներն անդրադարձան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ վերջին շրջանում Գերմանիայում տեղի ունեցող զարգացումներին, քննարկումներին ու հրապարակումներին: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ներկա ընթացքի և հեռանկարների շուրջ: Կարևորվեցին երկկողմ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը միտված քայլերն ու այդ համատեքստում օրենսդիրների դերակատարությունը: 

Տպել էջը