Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես Պեկինում

29 ապրիլի, 2015

Ապրիլի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Պեկինի «Bookworm» գրախանութում կայացավ ամերիկահայ գրող Դանա Ուոլրաթի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Like Water on Stone» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, չինացի գրականագետներ և լրագրողներ:

Ներկայացնելով գրքի ստեղծման նախապատմությունը՝ Դանա Ուոլրաթը մանրամասնորեն պատմեց 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում կատարված ոճրագործությունները: Ուոլրաթն իր ելույթում կարևորեց Հայոց ցեղասպանության իրողությունը օտարերկրյա լսարանին գեղարվեստական գրականության միջոցով հասանելի դարձնելը: Հեղինակն այնուհետև պատասխանեց ներկաների հարցերին:

Առաջիկա օրերին Դանա Ուոլրաթն իր գիրքը կներկայացնի նաև Պեկինի մի շարք այլ հաստատություններում:

Տեղեկանք: «Like Water on Stone» գիրքը պատմում է 14-ամյա Շահեն և Սոսի երկվորյակների մասին, ովքեր մոգական արծվի օգնությամբ Ցեղասպանությունից փրկվելու համար փախչում են լեռները, երբ Օսմանյան կայսրությունում սկսվում են հայերի զանգվածային կոտորածները: 

Տպել էջը