Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Չինաստանում

04 մայիսի, 2015

Մայիսի 4-ին Չինաստանի Խըբեյ նահանգի Ճանբեյ ավանում Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շարքում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն խորհրդային և մոնղոլ զինվորների հուշարձանին:

Միջոցառմանը մասնակցեցին Պեկինում հավատարմագրված ԱՊՀ անդամ 9 երկրների և Մոնղոլիայի դեսպանները, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարությունը և տեղական իշխանությունների ներկայացուցիչները: Չինաստանում ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակ զետեղեց դեսպան Արմեն Սարգսյանը:

Տեղեկանք: Ճանբեյ ավանում գտնվող հուշարձանը կառուցվել է` ի հիշատակ 1945թ. օգոստոսին Չինաստանի ազատագրման համար մղված մարտերում զոհված խորհրդային և մոնղոլ զինծառայողների: Այս տարածքում տեղի ունեցած մարտերին Խորհրդային միության կողմից մասնակցել է շուրջ 600 հազար զինվոր, այդ թվում` բազմաթիվ հայեր: Խորհրդային զորքերի զոհերի թիվը կազմել է ավելի քան 2000: 

Տպել էջը