Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդես ՄԱԿ-ում

04 մայիսի, 2015

Մայիսի 4-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված «Վերջին համաշխարհային պատերազմ․ Հիշատակում հանուն խաղաղության» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա էին կազմակերպությունում հավատարմագրված պետությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի պաշտոնատարներ, լրագրողներ և հյուրեր։

Հայաստանի մասնակցությամբ կազմակերպված այս հոբելյանական ցուցահանդեսին ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարբեր դրվագներ, ռազմաճակատում և թիկունքում իրենց հերոսությամբ, սխրագործությամբ ու քրտնաջան աշխատանքով աչքի ընկած անհատների լուսանկարներ։ Հայկական հատվածում ցուցադրված են ԽՍՀՄ հերոս մարշալ Բաղրամյանի, նացիզմի դեմ ֆրանսիացի հայրենասերների մղած պայքարին՝ Դիմադրության շարժմանը, մասնակցած Միսաք Մանուշյանի խմբի և «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան լուսանկարները։ 

Տպել էջը