Հայ-գերմանական քաղաքական խորհրդակցություններ Բեռլինում

06 մայիսի, 2015

Մայիսի 6-ին Բեռլինում Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարություների միջև կայացան հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ գերմանական կողմից՝ Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Քորդ Մայեր-Քլոդտը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-գերմանական երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, ԵՄ հետ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը:

Հատուկ անդրադարձ կատարվեց տարածաշրջանային արդի խնդիրներին և Հայոց ցեղասպանության միջազգային ճամաչման գործընթացին: 

Տպել էջը