Ստորագրվեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը

07 մայիսի, 2015

Մայիսի 7-ին Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին՝ ՀՀ Նախագահի ներկայությամբ, ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։

Հայաստանը և Միացյալ Նահանգները, ըստ փաստաթղթի, հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։

Նախատեսվում է ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անց են կացվելու առնվազն տարին մեկ անգամ։ Խորհուրդը կոչված է՝ բացահայտելու երկկողմ ներդրումների և առևտրի նոր ոլորտներ և աշխատանքներ տանելու դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։

Տպել էջը