Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողով և պատարագ Սան Պաուլոյում

07 մայիսի, 2015

Մայիսի 6-ից 7-ը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի «Մակենզի» երիցական համալսարանում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողով, որի ժամանակ քննարկվեցին 100-րդ տարելիցի միջոցառումներին առնչվող հարցեր:

Խորհրդաժողովին ելույթով հանդես եկավ Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, ով կարևորեց խորհրդաժողովի աշխատանքներն` ընդգծելով, որ ներկայացված զեկույցները և դրանց հետևած հարցադրումներն ու ելույթները կարևոր աջակցություն էին արտահայտում Հայաստանին և դատապարտում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը:

Մայիսի 8-ին Սան Պաուլոյի Մայր Տաճարում Կարդինալ Դոմ Օդիլիո Պեդրո Շերերի կողմից անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագ: Արարողությանը ներկա էին հայկական եկեղեցիների առաջնորդներ, հայ և հրեական համայնքների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգային պատգամավորներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:

Պատարագի ավարտին ելույթ ունեցավ դեսպան Գալոյանը, ով իր երախտիքն արտահայտեց Սան Պաուլո նահանգի և քաղաքի ղեկավարներին և հասարակայնության լայն շրջանակներին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` նահանգային Օրենսդիր ժողովի որոշմամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Պատարագն ուղղիղ միացմամբ հեռարձակվեց մի քանի հեռուստաընկերությունների կողմից: 

Տպել էջը