Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններին

11 մայիսի, 2015

Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկևիչին և Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։

Զրուցակիցները քննարկեցին Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի մոտեցումը՝ զարգացնելու և խորացնելու տարբեր ոլորտներում ԵՄ հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիներին։

Նախարար Նալբանդյանը եվրոպացի դիվանագետներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհով մեկ տեղի ունեցող միջոցառումները և դրանց խորհուրդը։

Տեսանյութ

Տպել էջը