Կանադայի Սենատը վերահաստատեց Հայոց ցեղասպանության ճանաչումը

13 մայիսի, 2015

Մայիսի 13-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի Սենատի նորանշանակ խոսնակ Լեո Հուսակոսի հետ, ում շնորհավորեց նշանակման կապակցությամբ:

Այնուհետև Կանադայում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ Սենատը վերահաստատեց Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ սենատոր Թան Հայ Նոն: Սենատորն իր խոսքում վկայակոչեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող` Կանադայի Սենատի կողմից 2002թ. ընդունված բանաձևը, ինչպես և 2004թ. Կանադայի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված փաստաթուղթը, 2006թ.-ից ի վեր Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփըրի հայտարարություններն ու նախորդ ամիս Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը, որը ոչ միայն վերահաստատեց պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլև ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: 

Տպել էջը