Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

18 մայիսի, 2015

Մայիսի 18-ին ՀՀ-ում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը (նստավայրը` Կիև) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը կարևորեց հայ-հարավաֆրիկյան հարաբերությունների զարգացմումը և համոզմունք հայտնեց, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում իրականացվող համագործակցության խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Բասսոնն ասաց, որ ՀԱՀ-ը նույնպես մեծ կարևորություն է տալիս երկու երկրների միջև հարաբերություններին, և վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքեր` համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար: 

Տպել էջը