Դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Շվեդիայի արդարադատության և միգրացիայի նախարարի հետ

21 մայիսի, 2015

Մայիսի 21-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Շվեդիայի արդարադատության և միգրացիայի նախարար Մորգան Յոհանսոնի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդարադատության ոլորտում, մասնավորապես դատական և քրեակատարողական համակարգերի բարելավման, քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարում երկկողմ համագործակցության ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարները։

Դեսպան Ապիտոնյանը կարևորեց արդարադատության ոլորտում Շվեդիայի լավագույն փորձը Հայաստանում ներդնելու համար գործնական քայլերի ձեռնարկումը։

Երկուստեք գոհունակություն հայտնելով միգրացիայի ոլորտում հայ-շվեդական համագործակցության գրանցած շոշափելի արդյունքների կապակցությամբ՝ զրուցակիցները քննարկեցին դրա էլ ավելի խորացման հեռանկարները։ Կարևորվեց առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված համաձայնագրի կիրարկման արձանագրության մշակումը երկու երկրների միջև։

Տպել էջը