Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Եգիպտոսի զբոսաշրջության նախարարի հետ

24 մայիսի, 2015

Մայիսի 24-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խալեդ Ռամիի հետ:

Դեսպան Մելքոնյանն, ընդգծելով, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից է, նախարարի ուշադրությանը ներկայացրեց այդ ոլորտում Հայաստանի ունեցած ներուժը, առկա ծրագրերը և ձեռքբերումները։

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև զբոսաշրջային փոխանակումն ակտիվացնելու հեռանկարները։ Այդ առումով երկուստեք կարևորվեց ապագայում Հայաստանի և Եգիպտոսի միջև ուղիղ չվերթների հաստատումը։

Անդրադարձ կատարվեց նաև Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում հայ համայնքի ունեցած նշանակալից ներդրմանը։ 

Տպել էջը