ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց «Քաղծառայության արդյունավետության բարձրացում» թեմայով համաժողովին

26 մայիսի, 2015

Մայիսի 26-ին Երևանում անցկացված Արևելյան Գործընկերության հանրային կառավարման բարեփոխումներին նվիրված «Քաղաքացիական ծառայության արդյունավետության բարձրացում. ընդհանուր գնահատման համակարգ և շարունակական կրթություն» թեմայով համաժողովին ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նա կարևորեց քաղծառայության դերը հանրային կառավարման համակարգի արդյունավետ գործունեության հարցում` նշելով, որ ԵՄ հետ համագործակցությունն անցնող տարիների ընթացքում նպաստել է մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից` ԵՄ եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության հետ համագործակցությամբ, մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների քաղաքացիական ծառայության և համապատասխան ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներ և փորձագետներ:

Տպել էջը