Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Եգիպտոսի մշակույթի նախարարի հետ

28 մայիսի, 2015

Մայիսի 28-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ Եգիպտոսի մշակույթի նախարար Աբդալվահիդ ան-Նաբավիի հետ:

Ընդգծելով, որ մշակութային համագործակցությունը եղել և շարունակում է մնալ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների կարևոր ուղղություններից մեկը, կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին` ակտիվացնելու ջանքերը միմյանց մշակութային ձեռնարկներին մասնակցություն ցուցաբերելու համար։

Զրուցակիցները քննարկեցին մշակութային համագործակցության ընդլայնման, փոխայցելությունների և մշակույթի տարբեր ոլորտներում փոխանակումների ակտիվացման հնարավորությունները։ Անդրադարձ կատարվեց նաև Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում հայ համայնքի ունեցած նշանակալից ներդրմանը։

Տպել էջը