Դեսպան Եգանյանը հանդիպեց Կանադայի ԱԳ նախարարին

15 հունիսի, 2015

Հունիսի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի արտաքին գործերի նախարար Ռոբ Նիքոլսոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-կանադական երկկողմ հարաբերությունների ներկայիս օրակարգում գտնվող տարբեր հարցեր, առանձնացվեց վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք փոխայցելությունների կարևորությունը:

Կողմերն ընդգծեցին առևտրատնտեսական ոլորտում կապերն առավել խորացնելու անհրաժեշտությունը:

Դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց նախարարին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Կանադայի ունեցած սկզբունքային դիրքորոշման կապակցությամբ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում դինամիկ համագործակցությանը:

Տպել էջը