Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև

17 հուլիսի, 2015

Հուլիսի 17-ին Ստեփանակերտում խորհրդատվություններ տեղի ունեցան Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջև:

Հանգամանալից քննարկվեցին երկու ստորաբաժանումների գործառույթներին, փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Խորհրդատվությունը շարունակվեց ընդլայնված կազմով` Արցախի օրենսդիր և գործադիր մարմինների լրատվական ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ:

Այնուհետև խորհրդատվության մասնակիցները հանդիպեցին Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ, ում ներկայացրին իրենց քննարկումների բովանդակությունը և արդյունքները:

Տպել էջը