Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

20 հուլիսի, 2015

Հուլիսի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ‪ԵԱՀԿ ‬Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:‬‬

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրին Վաշինգտոնում և Մոսկվայում իրենց ունեցած հանդիպումները, անդրադարձան մինչև տարեվերջ իրենց ծրագրերին:

Էդվարդ Նալբանդյանն, ընդգծելով, որ Եվրոպական խաղերից հետո Բաքվից կրկին հնչում է ռազմատենչ հռետորաբանություն և կազմակերպվում են սադրանքներ, համանախագահների ուշադրությունը հրավիրեց վերջին օրերին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտումների վրա։ Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ՝ Բաքվի ապակառուցողական վարքագիծը վտանգում է բանակցային գործընթացն առաջ մղելու՝ Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը։

Տպել էջը