ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին

28 հուլիսի, 2015

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և լրագրողների դասընթացի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը:

Նախարարի տեղակալ Քոչարյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումները:
Հանդիպման ավարտին Շավարշ Քոչարյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Տպել էջը