Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարարի հետ

05 օգոստոսի, 2015

Օգոստոսի 4-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է այդ երկրի միջազգային համագործակցության նախարար տիկին Նագլա ալ–Ահուանիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ–եգիպտական առևտրատնտեսական կապերի ամրապնդման հեռանկարները։ Կարծիքներ են փոխանակվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի և փոխադարձ ներդրումների խրախուսման ուղիների, երկկողմ համագործակցության համար առավել հեռանկարային ոլորտների շուրջ։ Ընդգծվել է համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, գործարար շրջանակների միջև հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը։ Երկուստեք կարևորվել է եգիպտահայության նշանակալից ներդրումը հայ–եգիպտական ավանդական բարեկամության ամրապնդման գործում։

Դեսպան Մելքոնյանը եգիպտացի նախարարին շնորհավորել է օգոստոսի 6-ին սպասվող Սուեզի նոր ջրանցքի բացման նշանակալից իրադարձության կապակցությամբ։ 

Տպել էջը