Դեսպան Սարգսյանը մասնակցեց Սինգապուրի անկախության 50-ամյակին նվիրված միջոցառումներին
09 օգոստոսի, 2015Oգոստոսի 9-ին ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը մասնակցեց Սինգապուրի անկախության 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարություններին:
Դեսպանը ներկա գտնվեց զինվորական շքերթին, տոնական համերգին, մասնակցեց Սինգապուրի Կառավարության կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
Միջոցառումների ընթացքում դեսպան Սարգսյանն առանձնազրույց ունեցավ Սինգապուրի փոխվարչապետ Թեո Չի Հինի հետ:
Սինգապուրի արտաքին գործերի նախարար Կ․Շանմուգամի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Սարգսյանը վերջինիս փոխանցեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորանքները և լավագույն մաղթանքները՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն և կզարգանան: