Դեսպան Սմբատյանի հանդիպումը Բրանդենբուրգ երկրամասի վարչապետի հետ

10 օգոստոսի, 2015

Օգոստասի 10-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Պոտսդամում հանդիպեց ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի վարչապետ Դիթմար Վոյդկեին:

Ողջունելով հյուրին՝ Դիթմար Վոյդկեն նշեց, որ իր համար կարևոր է քրիստոնեական հարուստ մշակույթ ունեցող երկրի դեպանին ընդունելը:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ դեսպան Սմբատյանն ընդգծեց, որ Հայաստանի համար Բրանդենբուրգ երկրամասը հատկապես մեծ նշանակություն ունի, քանի որ Պոտսդամում է գտնվում գերմանացի հայտնի մարդասեր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Բրանդենբուրգ երկրամասի միջև գյուղատնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես ընդգծելով Պոտսդամի և Բյուրականի աստղադիտարանների միջև փոխգործակցության մեծ ներուժը:

Տպել էջը