Գրքի շնորհանդես Կանադայում

12 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 12-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Մեթյու Քարանյանի «Պատմական Հայաստան. 100 տարի անց» գրքի շնորհանդեսը:

Մեթյու Քարանյանը հայկական առաջին ճամփորդական ուղեցույցի հեղինակն է, որպես իրավաբան աշխատում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, իսկ 2002-2006թթ. դասախոսել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Իր ուղերձում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ներկայացրեց հյուրին, նրա կատարած աշխատանքը և խոսքը փոխանցեց հեղինակին: Մեթյու Քարանյանը հանդես եկավ պատմական Հայաստանի` մինչ օրս կանգուն մշակութային արժեքները ներկայացնող, ինչպես և կորսված ժառանգությունը փաստող լուսանկարներով համեմված դասախոսությամբ: Արևմտյան Հայաստանի վեց նահանգների, ծպտյալ հայերի, հայկական եկեղեցաշինության վերաբերյալ ներկայացումն արժանացավ ներկաների ջերմ ընդունելությանը:

Դեսպանության հովանավորությամբ Մեթյու Քարանյանն իր նոր գիրքը հանրությանը ներկայացրեց նաև Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում:

Տպել էջը