ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Կանադայում

19 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 18-ին Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Տորոնտո քաղաքում կայացավ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում։

Իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը խոսեց անկախության կարևորության մասին հայ ժողովրդի պատմության մեջ` անդրադառնալով հայկական պետականության կայացմանը և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ հայ ժողովրդի բարեկամ, կանադացի քաղաքական գործիչ Ջիմ Կարիջիաննիսին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու արարողությունը: Կարիջիաննիսը հսկայական ավանդ ունի Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձը հարուստ մշակութային ծրագրով տոնվեց Մոնրեալ քաղաքում։ Դիմելով ներկաներին՝ դեսպան Եգանյանը անդրադարձավ անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության անցած ճանապարհին, ձեռքբերումներին ու առկա մարտահրավերներին, ինչպես նաև կոչ արեց առավել ներգրավված լինել հայրենիքի հասարակական ու տնտեսական կյանքում։

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև Կանադայի մի շարք այլ քաղաքներում։

Տպել էջը