ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Երուսաղեմում

21 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Իսրայելում ՀՀ պատվավոր հյուպատոսության անունից տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:

Միջոցառմանը մասնակցում էին Իսրայելի արտաքին գործերի նախարարության և պետական այլ հաստատությունների ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, դեսպաններ, մտավորականներ, հասարակական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի և ազգային կուսակցությունների ու կազմակերպությունների անդամներ։

Օրվա խորհրդի կապակցությամբ ելույթով հանդես եկավ Իսրայելում ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:

Տպել էջը