Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կանադայի Մոնկտոն քաղաքում

04 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 1-ից 4-ը Կանադայի Նյու Բրունսվիք նահանգի Մոնկտոն քաղաքում Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո կայացավ 6-րդ հայկական փառատոնը: Արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փառատոնը մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմամբ, որի շրջանակներում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն ու Մոնկտոնի քաղաքապետ Ժորժ ԼեԲլանկը բացեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը և տնկեցին հիշատակի ծառը:

Փառատոնի մշակութային ծրագրում ներկայացվեցին հայկական երգ ու պար «Զուլալ» ակապպելլա եռյակի և Մոնրեալի «Գառնի» պարային համույթի կատարումներով, ինչպես նաև կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանի, սոպրանո Ալին Քութանի և ուրիշների կատարումներն ու հայ նկարիչ Կարեն Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսն ու ֆիլմերի ցուցադրություն:

Փառատոնի օրերին Մոնկտոնի համալսարանում կայացավ միջազգային գիտաժողով «Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ հանցագործությունները» խորագրով:

Տպել էջը