Հայաստանի և Անդորրայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

11 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Անդորրայի իր գործընկեր Ժիլբերտ Սաբոյա Սունյիին, ով Հայաստանում է գտնվում Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց միջազգային կառույցների շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անդորրայի արտգործնախարարը բարձր գնահատեց նախարարական համաժողովի բովանդակային հագեցվածությունը և կազմակերպվածության մակարդակը։

Երկկողմ հարաբերությունները խթանելու համար նախարարները պայմանավորվեցին գործնական քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ, մասնավորապես՝ մշակել և ստորագրման պատրաստել ներդրումների խրախուսման և պաշտպանության, երկակի հարկումից խուսափելու, տուրիզմի բնագավառում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։  

Տպել էջը