Հայաստանի և Տոգոյի արտգործնախարարների հանդիպումը

11 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Ռոբերտ Դուսեյի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին մասնակցելու համար՝ ընդգծելով Կազմակերպության միավորող դերը տարբեր երկրների և ժողովուրդների միջև:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ռոբերտ Դուսեյին նշեց, որ միշտ մեծ հետաքրքրություն է ունեցել Հայաստանի պատմության և մշակույթի նկատմամբ և այժմ ուրախ է անձամբ այս առիթով գտնվել Երևանում։

Նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի շուրջ, ընդգծեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների անցակցման կարևորությունը։

Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների անցկացման մասին հուշագիր։

Տպել էջը