Տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված հայ-գերմանական ֆորում Բեռլինում

15 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 15-ին Բեռլինի “Deutsche Telekom” ընկերության գլխամասում տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված հայ-գերմանական համատեղ ֆորումը:

Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայում ՀՀ դեսպանության, Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի և Հայ-գերմանական ֆորումի կողմից:

Ֆորումին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի դաշնային նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և զարգացման քաղաքականության վարչության պետ Անդրեաս Գյորդելերը, Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդները և Հայ-Գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը:

Համաժողովի ընթացքում հայկական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժն ու հիմնական նպատակները և պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերի:

Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության, տարբեր հիմնադրամների և գերմանական ՏՏ ոլորտի բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչներ:
 

Տպել էջը